Արձանագրվել է տիեզերական հսկա լազերի պայթյուն

20:53   27 Հունվար 2020    271

Ճապոնիայի Իբարակի համալսարանի աստղագետները արձանագրել են կուտակումային պայթյունի հազվագյուտ երևույթ, որի աղբյուրը գերհզոր G358-MM1 պրոտոաստղն է:

Կուտակումային պայթյունը սովորաբար տեղի է ունենում աստղի ձևավորման ժամանակ, երբ վերջինս չափազանց մեծ նյութեր է կլանում միջաստղային միջավայրից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նմանատիպ բռնկումներ Ծիր Կաթինում նկատվել են ընդամենը երեք անգամ:

Այս երևույթը, սակայն, առաջին անգամ է նկատվել և չի դիտվել նախկինում հայտնաբերված կուտակումային պայթյունների ժամանակ:

Ըստ գիտնականների՝ իրենք արձանագրել են նախկինում անհայտ տեսակի կուտակումային պայթյուն: Հնարավոր է, որ այդ երևույթների մի շարք տեսակներ կան, որոնց հատկությունները կախված են երիտասարդ աստղի էվոլյուցիայի զանգվածից և փուլից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները