Եթե կորցնենք մեր հիշողությունը, կոչնչացնենք ապագան. Հռոմի Պապը

21:02   27 Հունվար 2020    349

Հռոմի Պապը կոչ է արել երբեք չմոռանալ Հոլոքոստի ողբերգության մասին.«Եթե կորցնենք մեր հիշողությունը, կոչնչացնենք ապագան:

Թող աննկարագրելի դաժան Հոլոքստը, որի մասին մարդկությունը տեղեկացավ 75 տարի առաջ, կանգնելու, լռելու և հիշելու կոչ լինի: Սա մեզ է անհրաժեշտ, որպեսզի անտարբեր չդառնանք»,- Հոլոքստի զոհերի հիշատակի միջազգային օրվա առիթվ Twitter սոցիալական կայքի իր էջում է գրել հովվապետը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախօրեին Վատիկանում ավանդական կիրակնօրյա ժամերգության ընթացքում Ֆրանցիսկոսը կոչ է արել հավատացյալներին աղոթել և հիշել Հոլոքոստի զոհերին` Օսվենցիմի նացիստական մահվան ճամբարի ազատագրման 75-ամյակի կապակցությամբ:

«Այս ահռելի ողբերգության, այս վայրագությունների դեմ անտարբերությունն անընդունելի է, և հիշելը պարտադիր է ... Ամեն մեկն իր սրտում պետք է ասի. «Այլևս երբեք, այլևս երբեք»,- ընդգծել է հովվապետը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները