Ֆինլանդիան մտադիր է 2035 թվականին դառնալ ածխածնային չեզոք երկիր

21:36   27 Հունվար 2020    362

Ֆինլանդիան մտադիր է 2035 թվականին դառնալ ածխածնային չեզոք երկիր: Այս մասին Տրոմսյոյում «Արկտիկական սահմաններ» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Ֆինլանդիայի զարգացման եւ արտաքին առեւտրի հարցերով նախարար Վիլլե Սկինարին:

«Մեր նպատակն է 2035 թվականին դառնալ ածխածնային չեզոք երկիր, դա հնարավոր է անել մարդկանց եւ արդյունաբերության հետ, մենք վստահ ենք, որ կկարողանանք հասնել դրան եւ կատարել մեր խոստումը: Մեզ համար կարեւոր են կլիմայի փոփոխության հարցերը, զարգացման կայունությունը, միջազգային համագործակցության հարթակի պահպանումը»,- ասել է նախարարը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները