Թրամփը Չինաստանին օգնություն է առաջարկել նոր կորոնավիրուսի դեմ պայքարում

22:35   27 Հունվար 2020    296

ԱՄՆ-ն եւ Չինաստանը սերտորեն շփվում են՝ կապված կորոնավիրուսի բռնկման հետ:

«Մենք շատ սերտորեն շփվում ենք Չինաստանի հետ վիրուսի առիթով: ԱՄՆ-ում գրանցվել են քիչ դեպքեր, սակայն մենք զգույշ ենք: Մենք Չինաստանին եւ նախագահ Սի Ցզինփինին ցանկացած օգնություն ենք առաջարկում: Մենք ականավոր փորձագետներ ունենք»,- գրել է նա Twitter-ում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշենք, որ վերջին տվյալներով՝ Չինաստանում նոր կորոնավիրուսի զոհ է դարձել ավելի քան 80 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները