Թուրքիայում երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 40-ի

09:19   28 Հունվար 2020    282

​​Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 40-ի:

Այդ մասին հունվարի 27-ին հայտնել է երկրի Արտակարգ իրավիճակների գործակալությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր 39 զոհվածի և 1607 տուժածի մասին: Փրկարարները երկուշաբթի առավոտյան Էլյազիգ քաղաքում փլատակներից դուրս են բերել երկու զոհվածի մարմին, ևս մեկը դեռևս գտնվում է փլվածքների տակ, որոնց հավաքումը շարունակվում է:

6,8 մագնիտուդով երկրաշարժը, որի էպիկենտրոնը գտնվում էր Էլյազիգ նահանգի Սիվրիջե քաղաքի շրջանում, տեղի է ունեցել հունվարի 24-ի երեկոյան: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Թուրքիայի Ադանա, Հաթայ, Օսմանիե, Թունջելի, Ղազիանթեփ, Շանլիուրֆա, Մալաթիա, Մարդին, Սամսուն, Թոքաթ, Չորում և Քայսերի նահանգներում, ինչպես նաև Սիրիայի հյուսիսում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները