Ալժիրում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կա երկու զոհ

09:38   28 Հունվար 2020    383

Ալժիրի Ում-էլ-Բուագի նահանգում կործանվել է Су-30 ռազմական ինքնաթիռը:

Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` հղում անելով En Nahar հեռուստաընկերությանը: Նախնական տվյալներով` զոհվել են ինքնաթիռում գտնվող երկու օդաչուները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դեպքի վայր են մեկնել բժիշկներն ու անվտանգության ծառայության աշխատակիցները: Այլ մանրամասներ դեպքի վերաբերյալ չեն հաղորդվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ալժիր   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները