Իրանում ուղևորափոխադրող ինքնաթիռը վայրէջք է կատարել բանուկ փողոցում

10:17   28 Հունվար 2020    297

Իրանում ուղևորափոխադրող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից և վայրէջք է կատարել փողոցի մեջտեղում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է CNN-ը։

Միջադեպը տեղի է ունեցել իրանական Caspian Airlines ավիաընկերության ինքնաթիռի հետ, որը Թեհրանից Բենդեր-Մահշահր էր ուղևորվում։ Վայրէջքի ժամանակ 135 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը դուրս է թռել թռիչքուղուց և հայտնվել է Մահշահր-ի-Ահվազի բանուկ մայրուղու վրա։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են մեքենաներն ու անցորդները շրջապատում օդանավը։ Նշվում է, որ բոլոր ուղևորները բարեհաջող դուրս են եկել ինքնաթիռի վթարային ելքերից։ Նրանցից ոչ ոք չի տուժել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները