ԱՄՆ-ում հերքել են թալիբների մասնակցությունը Աֆղանստանում ինքնաթիռի կործանմանը

10:24   28 Հունվար 2020    403

ԱՄՆ հրամանատարության ներկայացուցիչ, գնդապետ Սոնի Լեգեթը հերքել է աֆղանական «Թալիբան» շարժման մասնակցությունը Աֆղանստանում ամերիկյան ինքնաթիռի կործանմանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա գրել է իր Twitter-ում:

«Աղետի պատճառը դեռ հետաքննության փուլում է, որևէ ապացույց չկա, որ այն խոցվել է հակառակորդի կողմից»,- գրել է նա՝ հերքելով նաև ևս մեկ ինքնաթիռի կործանման հարցում թալիբների ներգրավվածության մասին տեղեկությունները:

Աֆղանստանում ինքնաթիռի վթարի մասին հայտնի է դարձել հունվարի 27-ին: Ամերիկացի անանուն պաշտոնյան ավելի ուշ հաստատել է, որ ինքնաթիռը պատկանել է ԱՄՆ զինված ուժերին: Վթարի վայրում հայտնաբերվել է USAF E-11A BACN ինքնաթիռը, որը լեռնային տեղանքում օգտագործվում է որպես օդային հաղորդակցության հանգույց:

Ինքնաթիռը վթարի է ենթարկվել «Թալիբան»-ի կողմից վերահսկվող տարածքում, ուստի ՆԱՏՕ-ի փորձագետները չեն կարողացել դեպքի վայր հասնել: «Թալիբան»-ը ստանձնել է կատարվածի պատասխանատվությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները