Թրամփն ու Էրդողանը քննարկել են Լիբիայում հրադադարը եւ Սիրիայում բռնության դադարեցումը

10:36   28 Հունվար 2020    565

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա թուրք գործընկեր Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Լիբիայում հրադադարը, ինչպես նաեւ Սիրիայում բռնության դադարեցման անհրաժեշտությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Twitter-յան իր էջում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջադ Դիրը:

«Այսօր Թրամփը հեռախոսային զրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Երկու երկրների առաջնորդները քննարկել են Լիբիայում օտարերկրյա միջամտության վերացման անհրաժեշտությունը եւ հրադադարի ռեժիմի պահպանումը: Առաջնորդները համաձայնվել են, որ Սիրիայի Իդլիբ նահանգում իրականացվող բռնության գործողությունները պետք է դադարեցվեն»,- նշել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները