Պետդեպարտամենը լրագրողուհուն հանել է ցուցակից Պոմպեոյի հետ NPR-ի կոնֆլիկտից հետո

11:16   28 Հունվար 2020    229

ԱՄՆ պետդեպարտամենտը հանել է Ազգային հանրային ռադիոյի (NPR) լրագրողուհի Միշել Քլեմանին պետդեպի թղթակիցների ցուցակից, ովքեր ուղեկցում են պետքարտուղարին ուղեւորությունների ժամանակ, Մայք Պոմպեոյի հետ վերջերս լրատվամիջոցի ունեցած կոնֆլիկտի պատճառով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացրել է Պետդեպարտամենտի թղթակիցների ասոցիացիան։

Ավելի վաղ NPR ռադիոկայանը տեղեկացրել էր, որ Պոմպեոն ռադիոկայանի լրագրողուհի Մերի Լուիզ Քելիին կշտամբել էր իրենց հարցազրույցից հետո, քանի որ նրան դուր չէր եկել, որ աղջիկը հարց էր տվել Ուկրաինայի եւ ԱՄՆ նախկին նախագահ Մարի Յովանովիչի մասին։ Հարցազրույցից հետո Պոմպեոն հաղորդավարուհուն հրավիրել էր իր մոտ՝ խոսելու։ Քելին ասել էր, որ պետքարտուղարն իրեն հարցրել է, թե արդյոք նա չի կարծում, որ ամերիկացիներին հուզում է Ուկրաինան, ինչից հետո նրան խնդրել է առանց նշումների քարտեզի վրա ցույց տալ, թե որտեղ է գտնվում Ուկրաինան։ Աղջկա խոսքով՝ Պոմպեոն բազմիցս օգտագործել է անվայելուչ հայհոյանք։ Հարցազրույցի հաջորդ օրը Պոմպեոն հրապարակել է հայտարարություն, որում մեղադրել է Քելիին ստի եւ լրագրության կանոնները խախտելու մեջ։

Ասոցիացիայում հայտարարել են, որ «Միշելին ցուցակից հանելը» տեղի է ունեցել Քելիի հետ Պոմպեոյի կոնֆլիկտից մի քանի օր հետո։ «Մենք հարգանքով խնդրում ենք պետդեպարտամենտին վերանայել սա եւ թույլ տալ Միշելին ուղեկցել (պետքարտուղարին) այդ ինքնաթիռում»,- նշել են լրագրողները։ Պոմպեոն շուտով այցով մեկնելու է Եվրոպա եւ Կենտրոնական Ասիայի երկրներ։

Պետդեպարտամենտի լրագրողները նաեւ նշել են, որ ԱՄՆ-ը պաշտպանում է լրատվամիջոցների իրավունքները ողջ աշխարհում եւ նման վերաբերմունքը սեփական թղթակիցների հանդեպ համարում են անընդունելի։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները