Փարիզի իշխանությունները սկսել են ներգաղթյալների ճամբարի տարհանումը

11:35   28 Հունվար 2020    318

Փարիզի իշխանությունները սկսել են տարհանել քաղաքի հյուսիսում գտնվող ներգաղթյալների ճամբարը, հայտնել է քաղաքային ոստիկանությունը:

«Մեկնարկել է Փարիզի Օբերվիլյե արվարձանի մոտակայքում գտնվող ապօրինի ճամբարի բնակիչների տարհանման և ապաստանի տրամադրման գործընթացը», – ասված է պրեֆեկտուրայի Twitter-ում հրապարակած հայտարարության մեջ:

Ճամբարում հիմնականում գտնվում են ներգաղթյալներ Աֆղանստանից, սակայն կան նաև ներգաղթյալներ Մերձավոր Արևելքից և Սուբ-Սահարյան Աֆրիկայից: 769 վրանում ապրել է մոտավորապես 915 մարդ:

Անօրինական ճամբարի ձևավորումից ի վեր, թաղամասում սանիտարական իրավիճակը վատթարացել է․ ճամբարում ամենուր առնետներ են և աղբ: Բացի այդ, ճամբարի որոշ բնակիչներ հիվանդ են տուբերկուլյոզով և վարակիչ հիվանդություններով, նրանց մի մասն էլ թմրամոլ է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները