Եգիպտոսում տղամարդը մարմնով ծածկել է դստերը` գնացքից փրկելու նպատակով. VIDEO

12:36   28 Հունվար 2020    298

Եգիպտոսում տղամարդը մարմնով ծածկել է հարթակից գնացքի գծերի մոտ ընկած դստերը` մոտեցող գնացքից նրան փրկելով, հայտնում է masrawy.com կայքը:

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որի կադրերում երևում է, որ երկու մարդ պառկած է հարթակի և անցնող գնացքի արանքում: Այդ պահը տեսանկարահանած Ալյա Իբրահիմ անունով ուսանողը հայտնել է, որ 12-ամյա աղջկա հետ տղամարդը մի հարթակից մյուսն է անցնելիս եղել, ցատկել է մի հարթակից և փորձել մյուսին բարձրանալ:

Ականատեսի խոսքով` դեռահաս աղջիկը շփոթվել է և չի հասցրել վեր կենալ, այդ պահին հայրը թռել է ցած և ծածկել դստերն իր մարմնով: Գնացքի անցնելուց հետո աղջիկը շոկի մեջ է եղել և որոշ ժամանակ չի կարողացել քայլել, սակայն 15 րոպե անց հայր և դուստր կայարանից դուրս են եկել և հեռացել այլ ուղղությամբ:

Եպիտոսի երկաթուղային վարչությունում աղբյուրը հաստատել է կատարվածը` նշելով, որ ծնողը երեխայի հետ որոշել է երկաթուղային գիծը հատել չափազանց անապահով մասով: Հաղորդագրության մեջ ասվում է, որ նրանք գրեթե մեկ րոպե անշարժ պառկած են մնացել այն դեպքում, երբ գնացքը նրանցից մի քանի սանտիմետր հեռավորության վրա է գտնվել:



Hayatsk.info

Հեշթեգներ: Եգիպտոս  


Վերնագիրի այլ պիտակները