«Համաշխարհային աշխարհակարգի ներկայիս կառուցվածքը ենթադրում է բազմաբևեռություն». Իլհամ Ալիև

21:55   27 Հունվար 2020    490

Ժամանակակից աշխարհակարգի կառուցվածքը պետք է հիմնված լինի բազմաբևեռության սկզբունքների վրա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին՝ «Ռոսիա-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Խոշոր երկրները միշտ ունեն իրենց շահերը այդ երկրներից դուրս: Եվ յուրաքանչյուր երկիր ցանկանում է իր համար ավելի լավ պայմաններ ձեռք բերել, ընդլայնել իր ազդեցության ոլորտը, սրանում ոչ մի նոր բան չկա, դարեր շարունակ մենք դա տեսնում ենք, պարզապես տարբեր ինտենսիվությամբ: Հետևաբար, հարցը դրանում չէ: Հարցն այն է, որ համաշխարհային աշխարհակարգի ներկայիս կառուցդվածքը, ներառյալ միջազգային հարաբերությունների կառուցվածքը, այնպիսին է, որ դա ենթադրում է բազմաբևեռություն», - ընդգծել է պետության ղեկավարը:

Իլհամ Ալիևի խոսքով՝ միջազգային իրավունքի նորմերի չպահպանելը կարող է հանգեցնել ծանր հետևանքների:

«Կանոնների բացակայությունը կամ դրանց խախտումը, իհարկե, հղի է հետևանքներով: Այսինքն՝ խախտվում է, կրճատվում է երկրների միջև փոխգործակցության մակարդակը: Ընդհակառակը, սա հանգեցնում է որոշակի հակամարտությունների, որոշակի դժվարությունների», - ասել է նախագահը:

Սա, ինչպես նշել է պետության ղեկավարը, հանգեցնում է նաև շատ երկրների միջև հարաբերությունների լարվածության:

«Ցավալի է դիտել ներկայիս պատկերը: Սա վերաբերում է նաև միջազգային խնդիրներին և տնտեսական խնդիրներին վերաբերող հարցերին: Եվ վստահությունը քայքայվում է: Կանխատեսելիությունը քայքավում է: Եվ դժվար է դառնում բիզնեսի վարումը»,- ընդգծել է Իլհամ Ալիևը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները