Պարսից ծոցի երկրները սպասում են զբոսաշրջիկների, ովքեր հրաժարվել են մեկնել Չինաստան

14:07   28 Հունվար 2020    286

Պարսից ծոցի երկրների զբոսաշրջային ընկերությունները ակնկալում են այդ երկրներ ուղեւորությունների պահանջարկի բարձրացում ի հաշիվ Չինաստան եւ ասիական այլ երկրներ, կորոնավիրուսի բռնկման պատճառով, ճամփորդություններից հրաժարվելու, ՌԻԱ «Նովոստի»-ին այսպիսի կարծիք է հայտնել Դուբայի Atlantis Holidays զբոսաշրջային ընկերության գլխավոր տնօրեն Դիանա Պերսանը։

«Միանշանակ, դա կանդրադառնա Պարսից ծոցի երկրներ զբոսաշրջիկների թվի ավելացման վրա։ Նրանք, ովքեր նախատեսում էին մեկնել Չինաստան եւ... Հեռավոր Արեւելքի երկրներ, փոխում են իրենց ծրագրերը կորոնավիրուսի տարածման հետ կապված, եւ այս դեպքում Դուբայն ու տարածաշրջանի երկրներն ընդհանուր առմամբ զբոսաշրջիկների հավելյալ հոսք կստանան։ Եթե իրավիճակը Չինաստանում չփոխվի, ապա առաջիկայում մենք կտեսնենք, թե ինչպես է զբոսաշրջային թրաֆիկը Ասիայի երկրներ նվազելու, եւ այդ ուղղությանը փոխարինելու կգան Դուբայն ու տարածաշրջանի մյուս երկրները»,- նշել է Պերսանը։

Օմանի Mezoon զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչ Սաջին, իր հերթին, կարծում է, որ Չինաստանում կորոնավիրուսի տարածումը եւ դրա հետ կապված վախերը կարող են ստիպել զբոսաշրջիկներին վերակողմնորոշվել դեպի Պարսից ծոցի երկրներ, այդ թվում Օման, մանավանդ եթե հաշվի առնվի, որ հիվանդության բռնկումը ժամանակի առումով համընկել է արաբական միապետություններում նպաստավոր եղանակային սեզոնին։

«Մենք սպասում ենք զբոսաշրջիկների հոսք այն մարդկանց հաշվին, ովքեր որոշել են ռիսկի չդիմել եւ չմեկնել Չինաստան կամ Հարավարեւելյան Ասիայի երկրներ։ Մարդիկ արդեն այլ ուղղություններ են որոնում, եւ նրանք միանգամայն կարող են ընտրել Օմանը՝ Արաբական թերակղզու ամենագեղատեսիլ ծովափնյա երկրներից մեկը՝ ասիական երկրների փոխարեն»,- ասել է զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչը։

Կորոնավիրուսի նոր տեսակի բռնկումը Չինաստանում սկսվել է դեկտեմբերի վերջին։ Վարակվածների ընդհանուր թիվը մայրցամաքային Չինաստանում հասել է 2835-ի, նրանցից 100-ից ավելի մարդ մահացել է։ Մայրցամաքային Չինաստանի սահմաններից դուրս վարակման դեպքեր գրանցվել են Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում եւ Մալայզիայում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները