ԴԱԻՇ-ն սպառնացել է Իսրայելը դարձնել քիմիական զենքի հրաձգարան

14:29   28 Հունվար 2020    536

ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունը հայտարարել է Իսրայելն իր հարձակումների գլխավոր թիրախ դարձնելու ծրագրերի մասին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը՝ վկայակոչելով զինյալների աուդիոհաղորդագրությունը:

Նշվում է, որ այսպիսի հայտարարության պատճառը Մերձավոր Արեւելքում Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ հակամարտության կարգավորման ԱՄՆ ծրագիրն է, որն անվանում են «դարի գործարք»:

Սրա հետ կապված ահաբեկիչները սպառնացել են հարձակումները վերականգնել եւ իսրայելական բնակավայրերը վերածել հրթիռների եւ քիմիական զենքի փորձարկումների հրաձգարանի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԴԱԻՇ   Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները