ԱՄՆ գերագույն դատարանը հավանություն է տվել Թրամփի առաջարկած

14:38   28 Հունվար 2020    309

ԱՄՆ գերագույն դատարանը երկրի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին թույլ է տվել կիրառել նոր կանոնները, որոնք խստացնում են «Գրին քարտ»-ի տրամադրման գործընթացը:

Նշվում է, որ Գերագույն դատարանի որոշումն ընդունվել է ձայների 5 կողմ և 4 դեմ հարաբերակցությամբ:

Ինչպես նշում է washingtonpost.com-ը, միգրացիոն հարցերով պատասխանատուները կարող են հրաժարվել «Գրին քարտ» տրամադրել օրինական ներգաղթյալներին՝ հաշվի առնելով, որ վերջիններս կարող են օգտվել պետական նպաստներից և արտոնություններից, օրինակ՝ բժշկական ապահովագրությունից, պարենի կտրոններից:

Այժմ ԱՄՆ-ում մշտական բնակության համար դիմող ներգաղթյալները պետք է ցույց տան, որ չեն օգտվելու արտոնություններից, և որ պետության համար բեռ չեն դառնալու:

Ըստ ոլորտի փորձագետների՝ Թրամփի վարչակազմի վարած «միգրացիոն պատերազմի» շրջանակում սա ներգաղթյալների նկատմամբ ամենաթարմ հարձակումն է: Սա նշանակում է, որ աշխատավոր դասի ներկայացուցիչների համար ավելի դժվար կլինի ներգաղթել կամ շարունակել ապրել ԱՄՆ-ում:

«Սա ևս մի աղյուս է, որ դրվում է օրինական միգրացիայի դեմ Թրամփի վարչակազմի կողմից կառուցվող անտեսանելի պատի վրա»,- մեկնաբանել է Քորնելի համալսարանի իրավաբանական դպրոցի փորձագետ Ստեֆեն Յեյլ Լոերը:

Նշվում է, որ ամեն տարի մոտ 544 000 մարդ դիմում է «Գրին քարտ» ստանալու համար, մինչդեռ նոր կանոնների սահմանումից հետո, նրանց կեսից ավելին կարող է լուրջ խնդիրների բախվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները