Պոմպեոն իր վրդովմունքն է հայտնել Իրաքի իշխանություններին

15:15   28 Հունվար 2020    523

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդիի հետ և իր վրդովմունքն է հայտնել Իրաքում տեղակայված ամերիկյան օբյեկտների վրա Իրանի կողմից շարունակվող հարձակումների կապակցությամբ:

Պետքարտուղարն ընդգծել է, որ Իրաքի կառավարությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի ավելի լավ պաշտպանելու ամերիկյան դիվանագիտական կառույցը, որը սահմանված է միջազգային իրավունքով:

Կիրակի օրը երեք հրթիռ էր արձակվել Իրաքում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է մեկ զինծառայող:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոմպեո  


Վերնագիրի այլ պիտակները