Հրաձգություն ԱՄՆ-ում դատարանի շենքի մոտ

15:38   28 Հունվար 2020    321

Կոնեկտիկում դատարանի շենքի մոտ անհայտ անձը կրակ է բացել մեքենայից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է New York Post-ը:

Նշվում է, որ պատահարը տեղի է ունեցել Բրիջպորտ քաղաքում: Չարագործը կրակ է բացել դատարանի շենքի մոտ կայանված մեքենաների ուղղությամբ:

Պատահարի հետեւանքով տուժել է 4 մարդ: Նրանց բոլորին բժշկական օգնություն է ցուցաբերվել:

Չարագործին ձերբակալելու մասին տեղեկություն չի հրապարակվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները