Կատարի կառավարությունը հրաժարական է տվել

15:46   28 Հունվար 2020    282

Կատարի կառավարությունը՝ ի դեմս վարչապետի, հրաժարական է ներկայացրել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին այսօր՝ հունվարի 28-ին, ընդունել է երկրի վարչապետ Աբդալլա բեն Նասերի Ալ Թանիի հրաժարականը՝ համապատասխան հրաման արձակելով, հայտնում է կատարական QNA գործակալությունը:

Նշենք, որ Կատարի վարչապետը զբաղեցնում է նաեւ երկրի Ներքին գործերի նախարարի պաշտոնը:

Կատարի Էմիրն արդեն նոր վարչապետ է նշանակել, նա էմիրական նստավայրի նախկին ղեկավարն է: Այս մասին հայտնել են Կատարի կառավարության տնից:

Նոր վարչապետ է դարձել շեյխ Հալեդ բեն Խալիֆա Ալ Թանին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կատար  


Վերնագիրի այլ պիտակները