Ինդոնեզիայում չամուսնացած կնոջը հրապարակավ մտրակել են տղամարդու հետ հյուրանոց գնալու համար

16:04   28 Հունվար 2020    316

Ինդոնեզիայի Աչեհ նահանգում հրապարակավ պատժել են մի կնոջ, որը, չլինելով ամուսնացած, հյուրանոց է գնացել տղամարդու հետ:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, հատկանշական է, որ կնոջը հրապարակայնորեն մտրակողը ևս կին է եղել, ինչն աննախադեպ է: Նախկինում բոլոր մտրակողները տղամարդ են եղել:

Կինը եղել է դիմակավորված ու իր առաջին պատժի իրագործումը մեծ ինքնավստահությամբ է իրականացրել:

«Կարծում եմ՝ նա լավ աշխատանք է կատարել: Նա լավ տեխնիկա ունի»,-նշել է Բարոյականության ոստիկանության ներկայացուցիչը:

Հայտնի է, որ Աչեհ նահանգն առաջնորդվում է շարիաթի կանոններով, իսկ բարոյականության նորմերի պահպանմանը հետևող ոստիկանները շուրջօրյա հսկողություն են իրականացնում փողոցներում:

Այստեղ հրապարակավ մտրակվում են բոլոր նրանք, ովքեր ունեն ոչ ավանդական սեռական կողմնորոշում, դավաճանում են կողակցին, մանկապիղծ են, նախքան ամուսնանալը սեռական հարաբերություն են ունենում կամ այլ բարոյական հանցանքներ են գործում: Առավել դաժան պատժում են միասեռականներին և մանկապիղծներին. նրանք ստանում են մտրակի 150 հարված:



Hayatsk.info

Հեշթեգներ: Ինդոնեզիա  


Վերնագիրի այլ պիտակները