ԱՄՆ-ը Ուհանից 200 մարդու է տարհանելու

16:35   28 Հունվար 2020    258

ԱՄՆ պետդեպարտամենտը երեքշաբթի օրը չարտերային չվերթ է կազմակերպում ԱՄՆ 200 քաղաքացիներին, դիվանագետներին եւ նրանց ընտանիքի անդամներին չինական Ուհան քաղաքից տարհանելու համար, հայտնում է Wall Street Journal-ը:

Սպասվում է, որ օդանավը Ուհանի փակ օդանավակայան կժամանի երեքշաբթի եւ շատ արագ ուղղություն կվերցնի դեպի ԱՄՆ: Օդանավում կլինի մոտ 230 մարդ:

Այս չվերթը նախատեսված է հիմնականում ամերիկյան դիվանագիտական կորպուսի աշխատակիցների համար: Հրատարակության տվյալներով Ուհանում են գտնվում մոտ 1000 ամերիկացիներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները