Իրանի նախագահը Թրամփի կառավարությունն անվանել է ԱՄՆ պատմության մեջ ամենավատը

17:30   28 Հունվար 2020    314

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Դոնալդ Թրամփի կառավարությունն անվանել է ԱՄՆ պատմության մեջ ամենավատը:

«Չէինք կարծում, որ Միացյալ Նահանգներում իշխանության կգա ահաբեկչությանը սատարող և խարդախությամբ զբաղվող մի կառավարություն, որն ավելի վատ կլինի, քան ԱՄՆ պատմության բոլոր մյուս կառավարությունները և խնդիրներ կստեղծի աշխարհի, դաշնակիցների, ընկերների և նույնիսկ սեփական ժողովրդի համար»,- իրանական հեռուստատեսության եթերում ասել է Ռոհանին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները