Ձկնորսական նավ է խորտակվել Կասպից ծովի ադրբեջանական հատվածում. Լուսանկարներ

15:00   28 Հունվար 2020    516

Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) առափնյա պահպանության աշխատակիցները շարունակում են՝ ծովում նավերի վերահսկողության և դրանց փրկության կազմակերպման վերաբերյալ միջոցառումները:

Ինչպես Hayatsk.info-ին հայտնել են ՊՍԾ-ից, հունվարի 25-ին՝ առավոտյան ժամը 9-ի սահմաններում, առափնյա վերահսկողության բաժնում տեղեկություն է ստացվել «Իդրիս» ձկնորսական նավից՝ արտահոսքի առաջացման, նավի խորտակման վտանգի և անձնակազմին փրկելու անհրաժեշտության մասին:

Ծովափնյա վերահսկողության բաժինը փոքր չափի լողացող միջոց է ուղարկել այդ ուղղությամբ: Նավի վրա առաջացած մեծ չափի անցքի պատճառով անհնար է եղել կանխել նավի մեջ ջրի մուտքը: Տեղական ժամանակով 22:15-ի սահմաններում 4 ձկնորսները փրկվել են: Ժամը 23:00-ին նավը խորտակվել է:

Պարզվել է, որ Պետական սահմանապահ ծառայության առափնյա պահպանության կողմից փրկված անձինքն են՝ Նեֆթչալայի շրջանի բնակիչներ՝ նավի կապիտան Թալիբով Ալեսկեր Մամեդալի օղլուն (ծն. 1958 թ.), մեխանիկ Միքաիլով Ալիմադաթ Աղասադիգ օղլուն (ծնվ. 1963 թ.), նավաստի Ահմեդով Ալադդին Թափդըգ օղլուն (1962 թ.) նավաստի Նովրուզով Ասկեր Մահերրամ օղլուն (ծն. 1982):





Hayatsk.info

Հեշթեգներ: ՊՍԾ  


Վերնագիրի այլ պիտակները