Apple-ը մտադիր է ապակյա iMac ստեղծել

18:42   28 Հունվար 2020    605

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը համապատասխան մարմիններին է դիմել հավակնոտ դիզայնով նոր համակարգչի արտոնագիր ստանալու համար, գրում է theverge.com-ը՝ մանրամասնելով, որ հիմնովին նոր համակարգչի և՛ էկրանը, և՛ ստեղնաշարն ինտեգրված կլինեն ապակու մի կտորի մեջ:

Արտոնագրի դիմումը ներկայացվել է դեռևս մայիսին: Դրանում նկարագրվում է՝ ինչպես կարելի է iMac համակարգչի ստեղնաշարն ու էկրանը մեկ մակերևույթի մեջ տեղավորել: Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքը ճկվող ապակու մասին է: Ըստ արտոնագրի՝ ապակին էկրանի և ստեղնաշարի մեջտեղի հատվածում կծալվի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միևնույն ժամանակ նշվում է, որ դիզայներական նման լուծումը բավականին հավակնոտ է, քանի որ Apple-ն իր արտադրանքներից որևէ մեկում երբևէ նման ծավալով ճկվող ապակի չի կիրառել: Բացի այդ, անհասկանալի է՝ ինչպես է մասնագետներին հաջողվելու համակարգչի բոլոր մասերն ապակու մի կտորում զետեղել:



Hayatsk.info

Հեշթեգներ: Apple  


Վերնագիրի այլ պիտակները