Ուկրաինայի ամենահարուստ մարդը գնել է թագավորական վիլլա Ֆրանսիայում

19:21   28 Հունվար 2020    233

Ուկրաինայի ամենահարուստ մարդը համարվող Ռենատ Ահմետովը Ֆրանսիայում գնել է Բելգիայի թագավոր Լեոպոլդ 2-րդին պատկանած վիլլա։

Վիլլայի արժեքը կազմել է 200 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է Forbes պարբերականը։ Վիլլան գնվել է իտալական Campari Group ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերությունից։ Գործարքը որակվել է որպես երկարաժամկետ ներդրում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշենք, որ Ահմետովին պատկանող SCM Holdings Limited ընկերությունը Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում անշարժ գույքի մեջ ներդրումները համարում է օգտակար հանածոների ոլորտին, էներգետիկային կամ մեդիային համարժեք ներդրումներ։ Les Cedres վիլլան ունի 14 ննջարան։ Այն գտնվում է Սեն Ժան Կապ-Ֆերայում, զբաղեցնում է 35 ար տարածք։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները