ԵՄ խորհուրդը ՌԴ 7 քաղաքացու ներառել է պատժամիջոցային ցանկում

20:16   28 Հունվար 2020    306

Եվրամիությունը Ռուսաստանի յոթ քաղաքացու ներառել է պատժամիջոցային ցանկում՝ Ղրիմում 2019-ին տեղի ունեցած ընտրությունների պատճառով:

Մասնավորապես, սահմանափակումների են ենթարկվել Սևաստոպոլի օրենսդիր ժողովի նախագահ Վլադիմիր Նեմցևը, Ղրիմի նախարարների խորհրդի ղեկավար Յուրի Գոցանյուկը և Սևաստոպոլի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Միխայիլ Ռազվոժաևը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԵՄ խորհուրդը նման որոշում է կայացրել առանց քննարկումների: Պատժամիջոցներն արդեն ուժի մեջ են մտել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները