Չինաստանը 635 միլիոն դոլար է հատկացրել կորոնավիրուստի կանխարգելման համար

21:05   28 Հունվար 2020    308

Չինաստանի իշխանությունները մոտավորապես 634,9 միլիոն դոլար են հատկացրել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և այն վերահսկելու նպատակով:

«Հունվարի 27-ին Չինաստանի ֆինանսների նախարարությունը մոտավորապես 4,4 միլիարդ յուան է առանձնացրել 2020 թվականին տարածում գտած նոր տեսակի կորոնավիրուսը կանխարգելելու և այն վերահսկելու համար»,- նշվում է նախարարության պաշտոնական կայքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չինաստանի ֆինանսների նախարարությունը և առողջապահության հարցերով պետական կոմիտեն այս տարի 60,3 միլիարդ յուան (8,7 միլիարդ դոլար) են հատկացրել առողջապահության ոլորտում հասարակությանը մատոցվող ծառայությունների զարգացման և ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները