iPhone-ը եւ Apple Watch-ը կկարողանան բանալու փոխարեն բացել ավտոմեքենաները

21:42   13 Փետրվար 2020    542

iPhone-ի համար նոր թարմացումը պարունակում է «անակնկալ-գործառույթ», որը օգտակար կլինի առաջադեմ ավտոսիրողների համար։ Սմարթֆոնը կարելի կլինի օգտագործել ավտոմեքենայի բանալու փոխարեն։

Apple ընկերությունը թողարկել է iOS 13.4 թարմացման նոր տարբերակը, որի մեջ 9to5Mac պորտալի փորձագետները հայտնաբերել են նոր՝ CarKey գործառույթը։ Այն թույլ կտա iPhone-ը կամ Apple Watch սմարթ-ժամացույցն օգտագործել որպես ավտոմեքենայի բանալի, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

CarKey-ի օգնությամբ կարելի է բացել եւ փակել ավտոմեքենան, ինչպես նաեւ գործի գցել շարժիչը՝ ինչպես ավանդական անբանալի հասանելիության դեպքում։ Գործառույթը կաշխատի այն ավտոմեքենաների հետ, որոնց մեջ ներկառուցված NFC չիպ կա։ Այսինքն, որպեսզի ավտոմեքենան բացվի սմարթֆոնով կամ ժամացույցով, սարքը պետք է գտնվի մոտակայքում։

Անվտանգության կարգավորումները կարելի կլինի փոխել, սակայն համակարգը չի պահանջում Face ID սքաների օգնությամբ նույնականացում։ Սմարթֆոնի համապատասխանեցումը ավտոմեքենայի հետ կիրականացվի Wallet հավելվածի միջոցով, որից հետո CarKey գործառույթը կարելի կլինի ավելացնել սինխրոնացված Apple Watch ժամացույցի մեջ։ Համակարգի եզրափակիչ կարգավորումը կատարվում է կոնկրետ ավտոարտադրողի հավելվածի օգնությամբ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Apple  


Վերնագիրի այլ պիտակները