Իդլիբում սիրիական ուղղաթիռ է խոցվել. VIDEO

17:21   11 Փետրվար 2020    432

Փետրվարի 11-ին Սիրիայի Իդլիբի շրջանի Սերաքիբ քաղաքից արևմուտք ընկած հատվածում Սիրիայի զինված ընդդիմադիր խմբավորումները կառավարական ուժերի ուղղաթիռ են խոցել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է «Անադոլու» լրատվականը:

Սերաքիբից արևմուտք և հյուսիս ընկած Նեյրաբ և Աֆիս բնակավայրերի շրջանում տեղի ունեցած մարտերի ընթացքում ոչնչացվել է կառավարական երկու տանկ, ավար է վերցվել մեկ տանկ և զենիթային համակարգ:

Սիրիական հակամարտության սկսվելուց ի վեր Իդլիբը, որը գտնվում է Սիրիայի հյուսիս-արևմուտքում, համարվել է ընդդիմության և Ասադի հակառակորդների զինված խմբավորումների «ամրոցը»: Ներգաղթի արդյունքում Իդլիբի բնակչությունը հասել է չորս միլիոնի: 2015-ին այն հայտնվել է ընդդիմության վերահսկողության տակ և մշտապես պահվում է կառավարական զորքերի կրակի տակ:



Hayatsk.info

Հեշթեգներ: Իդլիբ  


Վերնագիրի այլ պիտակները