«Պուտինը ՌԴ-ում ավելի քիչ քաղբանտարկյալ ունի, քան Իվանիշվիլին՝ Վրաստանում». Սաակաշվիլի

11:01   12 Փետրվար 2020    331

«Պուտինը Ռուսաստանում ավելի քիչ քաղբանտարկյալ ունի, քան Իվանիշվիլին՝ Վրաստանում»,- Սաակաշվիլին այս հայտարարությունն արել է վրացական «Մթավարի արխի» ՀԸ-ի եթերից՝ մեկնաբանելով ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Գիգի Ուգուլավայի ձերբակալությունը:

«Չնայած Վլադիմիր Պուտինի նկատմամբ իմ վերաբերմունքին՝ ես կարող եմ ասել, որ նա հսկայական Ռուսաստանում ունի ավելի քիչ քաղբանտարկյալներ, քան Իվանիշվիլին՝ Վրաստանում», – ասել է Սաակաշվիլին:

Նախկին նախագահը կարծում է, որ իմաստ չունի շարունակել քաղաքական երկխոսությունը վրացական իշխանությունների և Բիձինա Իվանիշվիլիի հետ:

«Ամեն ինչ կավարտվի այս տարի», – ասել է Սաակաշվիլին ՝ նկատի ունենալով առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց հաղթանակը:

Վրաստանի Գերագույն դատարանը երեկ Թբիլիսիի նախկին քաղաքապետ, ընդդիմության անդամ Գիգի Ուգուլավային դատապարտեց 3 տարի, 2 ամիս և 8 օր ժամկետով բանտարկության: Նա անձամբ էր գնացել ՆԳՆ, որից հետո նրան տեղափոխել են «Մատրոսովսկայա» բանտ։

Hayatsk.info

Հեշթեգներ: «Պուտին   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները