Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ:
«Շարունակվել է սիրիական ճգնաժամի կարգավորման տարբեր ասպեկտների քննարկումը, առաջին հերթին Իդլիբի դեէսկալացիայի գոտում իրավիճակի սրման համատեքստում: Նշվել է առկա ռուս-թուրքական համաձայնությունների իրականացման կարեւորությունը, ներառյալ՝ 2018 թվականի սեպտեմբերի 17-ի Սոչիի հուշագիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, նշվում է, որ կողմերը պայմանավորվել են հավելյալ շփումներ անցկացնել համապատասխան գերատեսչությունների գծով:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Պուտին
Էրդողան