«Սասնա ծռերի» աջակիցները ճանապարհ են փակել

15:04   12 Փետրվար 2020    222

«Սասնա ծռերի» աջակիցները այսօր՝ փետրվարի 12-ին, փակել են Երեւան-Գյումրի մայրուղին եւ պահանջում են ազատ արձակել կալանքի տակ գտնվող Արմեն Բիլյանին եւ Սմբատ Բարսեղյանին։

«Գործող իշխանություններից պահանջում ենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել արդարադատության համակարգը սահմանադրականության տիրույթ բերելու, դրա համատեքստում ռազմագերիներ Արմեն Բիլյանին եւ Սմբատ Բարսեղյանին ազատ արձակելու համար։ Նրանք մարդասպաններ չեն, իրականացրել են ապստամբության իրենց բնական իրավունքը, որը յուրաքանչյուր քաղաքացու բարոյական իրավունքն է։ Ապստամբենրն անպարտ են օրենքի առաջ եւ պետք է ազատ արձակվեն»,-հայտարարեցին նրանք։

Նշենք, որ այս պահին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը։



Hayatsk.info

Հեշթեգներ: Սասնա-ծռեր  


Վերնագիրի այլ պիտակները