Ղարաբաղում երկու հայ զինծառայող է մահացել

16:39   12 Փետրվար 2020    667

Ղարաբաղում երկու հայ զինծառայող է մահացել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին լուրը հաստատեց Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Երկու զինվոր է մահացել, այլ մանրամասներ չեմ կարող հայտնել»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, Ղարաբաղի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել հայ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ավելի ուշ Հայաստանի ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ երկրորդ մահացած հայ զինծառայողի անուն ազգանունն է Տիգրան Հուսիկի Մխոյան։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները