Հարիսոն Ֆորդը Թրամփին «շան տղա» է անվանել - Տեսանյութ

18:40   12 Փետրվար 2020    307

Դերասան Հարիսոն Ֆորդը Jimmy Kimmel Live շոուի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «շան տղա» է անվանել։

Hayatsk.info-ն հայտնում է, որ հաղորդավարը խոսել է դերասանի մասնակցությամբ «Նախնիների կանչը» նոր ֆիլմի մասին և Ֆորդին ցույց տվել Hollywood Reporter ամսագիրը, որում ԱՄՆ նախագահը գնահատել է ֆիլմը․ «Դա հիանալի զանգ էր: Ոչ միայն սովորական, այլ նաև կատարյալ զանգ էր»,-ասել է Թրամփը։

Այս դեպքում Կիմմելը շահարկել է անգլերեն զանգ բառի մի քանի իմաստները: Իրականում, Թրամփը խոսել է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցի մասին։

Ի պատասխան հեռուստահաղորդավարուհու կատակին՝ Ֆորդը պատասխանել է. «Շան տղան առաջին անգամ մի բան է արել ինձ համար»:



Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները