Աշխարհը չի սիրում Թրամփին և նրա քաղաքականությունը՝ ըստ «Փյու» հետազոտական կենտրոնի

21:47   12 Փետրվար 2020    392

«Փյու» հետազոտական կենտրոնի (Pew Research Center) հրապարակած ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աշխարհում շատերը հավանություն չեն տալիս նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությանը։

Սա զարմանալի հայտնագործություն չէ, բայց այն ամբողջովին հակասում է իր ուռճացված նվաճումների մասին նախագահի պնդումներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նույնիսկ ընտրվելուց առաջ նախագահի թեկնածու Թրամփը բազմիցս հայտարարել է, որ նախագահ Բարաք Օբաման հարգանք չէր վայելում մնացած աշխարհում, և որ նա, որպես նախագահ, կվերականգնի Միացյալ Նահանգների նկատմամբ հարգանքը օտար երկրների կողմից:

Հաշվի առնելով Թրամփի բազմաթիվ չափազանցություններն ու բացահայտ ստերը, ոչ մեկին չպետք է զարմացնի նրա պնդումների կեղծ լինելը։

Փաստն այն է, որ նրա նախորդը՝ Բարաք Օբաման, շատ հարգված էր ամբողջ աշխարհում, և, ընդհակառակը, Թրամփը մարդկանց մեծամասնության կողմից դարձել է ծաղրի առարկա Միացյալ Նահանգներում և նրա սահմաններից դուրս, բացառությամբ Թուրքիայի, Հյուսիսային Կորեայի, Ռուսաստանի, Չինաստանի և Սաուդյան Արաբիայի բռնակալ ղեկավարների։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները