NASA-ն հայտարարել է Լուսին եւ Մարս թռիչքների համար տիեզերագնացների նոր խումբ հավաքելու մասին

09:53   13 Փետրվար 2020    275

NASA-ն հայտարարել է Artemis ծրագրի շրջանակում Լուսին եւ Մարս թռիչքների համար տիեզերագնացների նոր խումբ հավաքելու մասին:

Գործակալությունը ծրագրին մասնակցելու համար հայտեր կընդունի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

NASA-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ այժմ ԱՄՆ-ն ունի 48 գործող տիեզերագնացներ, որոնք պարբերաբար այցելում են ՄՏԿ, սակայն գործակալությանն ավելի շատ մարդիկ են պետք՝ տիեզերանավերը ղեկավարելու համար:

Ծրագրին մասնակցելու համար թեկնածուները պետք է ունենան ամերիկյան քաղաքացիություն, ինչպես նաեւ գիտության, տեխնիկայի, ինժեներիայի կամ մաթեմատիկայի ոլորտներում մագիստրոսի դիպլոմ: Որպես այլընտրանք NASA-ն նշում է բժշկության դոկտորի կոչումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները