Microsoft-ը մշակողների համար օպերացիոն համակարգի Windows 10X էմուլյատոր է թողարկել

13:22   13 Փետրվար 2020    245

Microsoft-ը մշակողների համար օպերացիոն համակարգի Windows 10X էմուլյատոր է թողարկել։

Օպերացիոն համակարգը նախատեսված է երկու դիսփլեյով կամ ծալվող էկրանով սարքավորումների համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ընկերությունը համակարգը թողարկել է մշակողների համար, որպեսզի նրանք կարողանան մինչեւ ավարտական ռելիզը թեսթավորել իրենց հավելվածները նորացված ինտերֆեյսում։ Թերթը հայտնում է, որ Windows 10X-ը ստացել է նոր եւ պարզեցված դիզայն, «Մեկնարկ»-ի նոր մենյու եւ հավելվածների համար երկու ակտիվ հատվածներ։

Նաեւ համակարգում անհետացել են սալիկային գործառույթները, որոնք կային Windows 10-ում եւ ավելի վաղ օպերացիոն համակարգերում։

Windows 10X-ը կառուցված է հաշվի առնելով երկու դիսփլեյները, որոնց վրա կարելի է մեկ կամ մի քանի հավելված բացել։ Առաջին էկրանին կարելի է բացել տեքստային խմբագրիչը, իսկ երկրորդի վրա՝ բրաուզերը, լուսանկարները կամ մեդիաձայնարկիչը։ Բացի այդ, տեքստ հավաքելիս վիրրտուալ ստեղնաշարը տեղադրվում է էկրաններից մեկի վրա։ Թերթը նշում է, որ համակարգը դիսփլեյի ամբողջ տարածքը չի զբաղեցնում՝ ակտիվ հատված թողնելով լրացուցիչ հավելվածների համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները