Լոնդոնում գրանցվել է կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը

10:30   13 Փետրվար 2020    288

Լոնդոնում գրանցվել է COVID19 նոր կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքը։

Այս մասին Twitter-ում հաղորդում է SkyNews-ը։ Նշվում է, որ հիվանդը գտնվում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի հարավում գտնվող հիվանդանոցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ Լոնդոնում կորոնավիրուսով վարակված հիվանդը Մեծ Բրիտանիայում իներորդ հաստատված դեպքն է դարձել։

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները