Չինաստանի բանակը լրացուցիչ Ուհան է ուղարկել 2,6 հազար բուժաշխատողների

10:05   13 Փետրվար 2020    248

Չինաստանի ժողովրդաազատագրական բանակը նոր կորոնավիրուսի դեմ պայքարելու համար լրացուցիչ Ուհան է ուղարկել 2,6 հազար ռազմական բուժաշխատողների, որտեղ բռնկվել է Չինաստանում թոքաբորբի ամենահզոր բռնկումը, հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:

Արդեն ժամանել են առաջին 1,4 հազար մարդիկ եւ սկսում են աշխատանքը: Վիրուսի տարածման ամբողջ ժամանակահատվածում բանակը Ուհան է ուղարկել ընդհանուր 4 հազար բժիշկների եւ բուժքույրերի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ վերջին տեղեկությունների՝ Ուհանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցնում է 32,9 հազարից, մահացել է հազար մարդ, առողջացել 1078-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները