19-րդ դարի սկզբի բրիտանական ֆերմերի օրագիրը գեյերի հանդպ անսպասելի վերաբերմունք է դրսեւորել

10:11   13 Փետրվար 2020    224

Միասեռականների հանդեպ հանդուրժողական վերաբերմունքը սովորաբար կապում են այնպիսի երեւույթների ու գործընթացների հետ, որոնք տեղի են ունեցել Արեւմուտքում 20-րդ դարի 60-ական եւ 70-ական թվականներին։

Ինչպես ցույց է տվել 19-րդ դարի սկզբին ապրած բրիտանացի ֆերմեր Մեթյու Թոմլիսոնի օրագիրը, դա մասամբ է ճշմարիտ՝ որոշ հասարակ մարդիկ դրանից առաջ նույնպես սարսափելի բան չեն տեսել տղամարդկանց միջեւ միասեռ սիրո մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Թոմլիսոնն ապրել է արեւմտյան Յորքշիր կոմսության Ուեյքֆիլդ բնակավայրում։ 1810թ․ նա օրագրում իր մտքերն է արտահայտել «սոդոմականության» համար Ջեյմս Թեյլոր անունով բժշկի մահապատժի մասին։

«Ինձ համար տարօրինակ է, որ տղամարդը կարող է նման կիրք ունենալ, մանավանդ եթե մանկությունից է նրա մեջ։ Եթե նրանք նման հակում են զգում այն շրջանում, երբ դեռահասից վերածվում են տղամարդու, դա պետք է համարվի բնական, ի ծնե թերություն․․․ Եւ շատ դաժան է այդ թերությունը մահվամբ պատժելը»,- գրել է Թոմլիսոնը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները