Ճապոնիայի ջրերում գտնվող կրուիզային նավի վրա նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 200-ից

10:23   13 Փետրվար 2020    330

Ճապոնիայի ջրերում գտնվող Diamond Princess նավի վրա նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 44-ով և հասել 218-ի:

Իշխանությունները որոշում են կայացրել նավից իջեցնել ծեր ուղևորներին, մնացած բոլորը կմնան այնտեղ մինչև կարանտինի ավարտը: Նախապես կրուիզային նավի վրա կարանտին է հայտարարվել մինչև փետրվարի 19-ը, սակայն անհրաժեշտության դեպքում այն կարող է երկարաձգվել: Կատոյի խոսքով` 44 վարակվածներից 43-ը ուղևոր են, մեկը` անձնակազմի անդամ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նոր կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդի հայտնաբերումից հետո Diamond Princess կրուիզային նավը Յոկոհամայի նավահանգստում կարանտինային գոտի է տեղափոխվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները