Վենեսուելա ժամանելուն պես ձերբակալել են Գուաիդոյի բարեկամին, որը փորձել է պայթուցիկ նյութեր տեղափոխել

10:56   13 Փետրվար 2020    368

Վենեսուելայի իշխանությունները երկիր ժամանելուն պես ձերբակալել են ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի բարեկամին, որը փորձել է TAP Portugal ավիաընկերության չվերթով պայթուցիկ նյութեր տեղափոխել, հայտնում է The Washington Post հրատարակությունը:

«Նրա մոտ հայտնաբերվել են մարտավարական լապտերներ, որոնց մարտկոցների համար նախատեսված մասերում պայթուցիկ նյութեր են եղել: Ենթադրվում է, որ դա С-4 սինթետիկ պայթուցիկ նյութ է»,- հայտարարել է Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ Դիոսդադո Կաբելյոն:

Նա հավելել է, որ Խուան Խոսե Մարկես անունով քաղաքացին TAP Portugal ավիաընկերության ինքնաթիռ է բերել բեռը, սակայն որպես ուղևոր գրանցված չի եղել և թռիչքը զրահաբաճկոնով է իրականացրել:

Քաղաքական գործիչը հավելել է նաև, որ ձերբակալվածի անձնական իրերում բացի պայթուցիկ նյութերից անգլերեն լեզվով գաղտնի փաստաթղթերով հիշողության քարտ է հայտնաբերվել, իսկ հեռախոսում` Չարլզ անունով անհայտ անձի հեռախոսահամար, որը գրանցված է եղել որպես «Գաղտնի ծառայության գործակալ, Կոլումբիայի շրջան»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները