ԱՄՆ-ը և թալիբները կարող են հաշտության համաձայնագիր ստորագրել փետրվարին

11:15   13 Փետրվար 2020    379

Միացյալ Նահանգները եւ «Թալիբան» արմատական շարժումը կարող են հաշտության համաձայնագիր ստորագրել արդեն ընթացիկ ամսում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով արեւմտյան դիվանագետների եւ Աֆղանստանի կառավարության աղբյուրներ։

Նրանց խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե շարժման ներկայացուցիչները զգալիորեն կրճատեն բռնության մասշտաբները: Թալիբներն իրենց հերթին պատրաստ են մինչեւ յոթ օր ժամկետով կարճաժամետ զինադադարի, նշել է Associated Press գործակալությունը:

Փետրվարի 11-ին ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ռոբերտ Օ’Բրայենը հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտ է թալիբների հետ համաձայնությունների հասնելուն, սակայն կոնկրետ ժամկետներ չի նշել: Խոսելով ամերիկյան զորքերի դուրսբերման հեռանկարների մասին՝ նա հասկանալ է տվել, որ մոտ ժամանականերս դա տեղի չի ունենա: Օ’Բրայենի խոսքով՝ թալիբները պետք է երաշխավորեն կապերի խզումն «Ալ Քաիդա», ԴԱԻՇ կազմակերպությունների եւ այլ ահաբեկչական խմբավորումների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թալիբան  


Վերնագիրի այլ պիտակները