Ֆրանսիացի քաղաքական գործիչը նախազգուշացնում է Եվրամիության փլուզման մասին

11:33   13 Փետրվար 2020    212

Ֆրանսիայի Ազգային միասնություն կուսակցության առաջնորդը նախազգուշացրել է, որ եթե ԵՄ-ն շարունակի անտեսել անդամ պետությունների մարդկանց առօրյա կյանքը, միության փլուզումն անխուսափելի է:

Մարին Լըպենը «Եվրոնյուզ» լրատվական հեռուստաալիքի հետ զրույցում ասել է. «Եթե ԵՄ-ը շարունակի գործել առանց մարդկանց կարծիքները հաշվի առնելու, բացի բրեքսիթի նման գրոծընթացներից, որևէ այլ արդյունքի չի հասնի:

Նա հավելել է, որ Գերմանիան կլինի հաջորդ երկիրը, որը կարող է դուրս գալ միությունից, եթե այն չկարգավորի իր գործողությունները:

Լըպենը նշել է, որ ԵՄ անդամ կարևոր երկրները կարող են միավորվել և սկսել բարոփոխումների շարժում՝ ընտրողներին առողջ քննարկումների ու բանավեճերի ներգրավելու ուղղությամբ:

Հատկանշական է որ հունվարի 31-ին, Բրիտանիան պաշտոնապես դուրս եկավ ԵՄ կազմից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները