Tesla-ն 15 հազար ամենագնաց է հետ կանչում ԱՄՆ-ում եւ Կանադայում

21:53   13 Փետրվար 2020    519

Ամերիկյան Tesla ընկերությունը X մոդելի 15 հազար ամենագնաց ավտոմեքենա է հետ կանչում հնարավոր խնդրի պատճառով, որը կարող է ղեկի հիդրոուժեղարարի կառավարման կորստի հանգեցնել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ մայրուղիներին երթևեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA) եւ Կանադայի տրանսպորտի նախարարությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ գործակալության` NHTSA-ն եւ Կանադայի տրանսպորտի նախարարությունը հայտարարել են, որ ալյումինե պտուտակամերը կարող են կոտրվել, ինչը որոշ ավտոմեքենաների վրա կարող է ղեկի հիդրոուժեղարարի կառավարման կորստի հանգեցնել: Հաղորդվում է, որ ԱՄՆ-ում հետ կկանչվի 14193 ավտոմեքենա, Կանադայում` 843: Կանադայի տրանսպորտի նախարարությունը հայտնում է, որ Tesla-ն կփոխարինի կախովի պտուտակամերը եւ, անհրաժեշտության դեպքում, կփոխի նաեւ ղեկային մեխանիզմը:

Ամերիկյան Tesla Motors ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին՝ որպես էլեկտրական ավտոմեքենաների եւ հարակից տեխնոլոգիաների նախագծող եւ արտադրող: Ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Պալո-Ալտո քաղաքում:

Էլեկտրական ավտոմեքենաներից բացի ընկերությունն իր սեփական տեխնոլոգիայով մարտկոցներ եւ էլեկտրական շարժիչներ է արտադրում եւ վաճառում է դրանք, մասնավորապես, Toyota-ին և Daimler-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Tesla  


Վերնագիրի այլ պիտակները