Նազարբաեւի թոռը քաղաքական ապաստան Է խնդրել Մեծ Բրիտանիայից

12:07   13 Փետրվար 2020    267

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի թոռը՝ Այսուլթան Նազարբաեւը, քաղաքական ապաստան Է խնդրել Մեծ Բրիտանիայից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նա փետրվարի 13-ին հայտնել Է Facebook-ում:

Ազգի առաջնորդի թոռն այդ քայլը բացատրել Է նրանով, որ, իր կարծիքով, իր վրա ճնշում Է գործադրում ընտանիքը: Նրա խոսքով՝ ինքը տեղեկատվություն ունի «Ռուսաստանի եւ Ղազախստանի կառավարությունների միջեւ մեծ մասշտաբի կոռուպցիայի վերաբերյալ»: Նա նաեւ նշել Է, որ բոլոր մանրամասնությունները կարելի Է ընթերցել Times-ին տված իր հարցազրույցում:

Այսուլթան Նազարբաեւը Ղազախստանի նախկին նախագահի ավագ դստեր՝ Դարիգա Նազարբաեւայի եւ նրա շնորհազրկված փեսայի՝ հանգուցյալ Ռախաթ Ալիեւի որդին Է: Նա ավարտել Է Սանդհերսթի Թագավորական ռազմական ակադեմիան եւ ներառվել Ղազախստանի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության հաստիքակազմում: 2017 թվականին Այսուլթանն աշխատել Է Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղազախստան  


Վերնագիրի այլ պիտակները