ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավում դեմոկրատներից մնացել է ութ թեկնածու

12:16   13 Փետրվար 2020    280

ԱՄՆ-ի Մասաչուսեթսի նահանգի նախկին նահանգապետ Դեւալ Պատրիկը որոշում է ընդունել դադարեցնել իր նախընտրական արշավը 2020 թվականի նախագահական ընտրությունների շրջանակում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել են ամերիկյան ԶԼՄ-ները։

Նշվում է, որ 63-ամյա Պատրիկի որոշումից հետո ԱՄՆ-ի Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցություններից նախագահի պաշտոնի հավակնորդների թվում աֆրոամերիկացի չի մնացել:

Նյու Հեմփշիրի նահանգում կայացած փրայմերիզում Պատրիկն զբաղեցրել է վերջին տեղերից մեկը:

Այսպիսով, ներկայում դեմոկրատներից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու դառնալու համար պայքարին մասնակցում է ութ մարդ՝ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը, Սաութ-Բենդ քաղաքի նախկին քաղաքագլուխ Փիթ Բութիջիչը, կոնգրեսական Թուլսի Գաբարդը, սենատոր Էմի Քլոբուշարը, սենատոր Բեռնի Սանդերսը, սենատոր Էլիզաբեթ Ուորենը եւ միլիարդատեր Թոմաս Սթեյերը:

Դեմոկրատների սկզբնական ներկուսակցական ընտրությունների փուլը Նյու Հեմփշիրում կայացել է փետրվարի 11-ին: Հաղթանակ է տարել Սանդերսը, երկրորդ տեղում է Բութիջիչը, որին հաջորդում է Քլոբուշարը:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները