Միայն նախօրեին նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով Հուբեյ նահանգում մահացել է 242 մարդ

13:16   13 Փետրվար 2020    252

Չինական Հուբեյ նահանգում, որը համարվում է նոր տեսակի կորոնավիրուսի բռնկման էպիկենտրոնը, բուժաշխատողները վարակի ախտանշանները հայտնաբերելու համար նոր մեթոդ են կիրառում:

«Համաձայն նոր մեթոդի՝ Հուբեյ նահանգում վերջերս նոր մեթոդով ստուգվել են ավելի վաղ վարակման հնարավոր դեպքերը և փոփոխություններ են արվել ախտորոշման արդյունքներում: Նոր պացիենտների ախտորոշումներն արվել են համաձայն ախտորոշումների նոր որակավորման»,-РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են տեղի իշխանությունները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընդհանուր առմամբ՝ վարակման գրանցված թիվը անցնում է 48 հազարը: Միայն չորեքշաբթի կորոնավիրուսի հետևանքով մահացել է 242 մարդ:

Այս ցուցանիշը դեկտեմբերի 31-ից՝ վարակի մասին հաղորդելուց ի վեր ամենաբարձրն է:

Ինչպես արդեն հայտնել էինք Հուբեյ նահանգում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման հետևանքով զոհերի թիվն ընդհանուր առմամբ հասել է 1310-ի:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Սումիա Շվամինաթանը հայտնել էր, որ նոր տեսակի կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը մարդկանց վրա կփորձարկեն 3-ից 4 ամիս հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները