Հոնկոնգում տարհանել են բարձրահարկ շենքի բնակիչներին

13:51   13 Փետրվար 2020    259

Հոնկոնգի Առողջապահության նախարարության պաշտոնյաները հանձնարարել են տարհանել Հոնգ Մեյ Հաուս անունը կրող բարձրահարկ շինության բնակիչներին՝ ընդհանուր կոյուղու միջոցով վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով:

Նշվում է, որ գիտնականները հաստատել են, որ վարակը կարող է տարածվել ոչ միայն օդակաթիլային կամ մարդկանց սերտ շփումների ճանապարհով, այլև շինությունների ընդհանուր կոյուղիով, եթե դրա խողովակները լավ ամրակցված չեն և որևէ կերպ միանում են զուգարանների ընդհանուր օդափոխիչ համակարգին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սկզբում կորոնավիրուսը հաստատվել է 75-ամյա բնակչի մոտ: Կես շաբաթ անց նույն ախտորոշումն է տրվել նաև այդ բնակչի 62-ամյա հարևանուհուն, վերջինիս որդուն, նրա կնոջը և աներոջը:


Առաջին երկու վարակվածները բնակվելիս են եղել միմյանցից 10 հարկ հեռավորության վրա, սակայն իրենց բնակարանները միացված են եղել զուգարանի արտահոսքի խողովակով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները