Հրապարակվել են Բոնդի մասին նոր ֆիլմի հերոսների մասնակցությամբ պաստառները

13:38   13 Փետրվար 2020    199

Ջեյմս Բոնդի մասին պատմող «Մահանալու ժամանակ չկա» ֆիլմի հեղինակները նոր պաստառներ են հրապարակել՝ ժապավենի հերոսների մասնակցությամբ:

Պաստառներում պատկերված են Ջեֆրի Ռայթը՝ Ֆելիքս Լեյթերի կերպարում, Ռորի Քինները՝ Բիլ Թանների կերպարում, Նաոմի Հարիսը՝ Իվ Մանիփենիի դերում և ուրիշներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում 007 գործակալին կրկին կմարմնավորի Դենիել Քրեյգը: Ըստ սյուժեի՝ Բոնդը թոշակի է անցնում և բնակություն է հաստատում Ճամայկայում: Սակայն նրան չի հաջողվում հանգստանալ:

ԿՀՎ-ից իր հին ընկերներից մեկը՝ Ֆելիքս Լեյթերը, խնդրում է նրան վերադառնալ աշխատանքի: Պատճառը գիտնականի առևանգումն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները